Պի՞ցցա, «Մարգարիտայի» պատմությու՞ն, թե…

Պիցցան աշխարհի ամենահայտնի ուտեստներից մեկն է: Այսօր դժվար է պատկերացնել մեր կյանքն առանց պիցցայի:

Շատերս ընդմիջման լավագույն տարբերակ համարում ենք հենց պիցցան: Այն հիանալի տարբերակ է երեկոյան ընտանիքի հետ համեղ ընթրիք ունենալու համար: Իսկ երբևէ մտածել եք՝ ե՞րբ է առաջացել այն:

Պիցցան հազար տարվա պատմություն ունի: Դեռ հայտնի չէ, թե ով է առաջինը հնարել այս ուտեստը (ամեն դեպքում շնորհակալություն նրան 🤗): Բոլոր ժամանակներում էլ մարդիկ սիրել են համեղ սնվել: Պիցցայի առաջին նշույլները հայտնվել են նոր քարե դարում: Հիմնականում դա լոշ էր, որին մարդիկ ավելացնում էին տարբեր բաղադրիչներ` այն ավելի համեղ դարձնելու համար:

Հետաքրքիր է, որ Իտալիայի Նեապոլ քաղաքի բնակչությունը հավատում էր մի պատմության, ըստ որի 1889 թվականին խոհարար Ռաֆայելե Էսպոզիտոն, ցանկանալով իր երախտագիտությունը հայտնել թագուհի Մարգարիտա Սավոյացուն, ստեղծել է «Մարգարիտա» պիցցան` զարդարելով այն տոմատով, մոցառելայով և ռեհանով` այդպիսով ուտեստը համապատասխանեցնելով թագավորության ազգային գույներին:

Այսօր պիցցան տարբեր տեսակի խմորով թխված հաց է` ծածկված տոմատով, պանրով, կանաչեղենով և մի շարք այլ հետաքրքիր բաղադրիչներով, օրինակ՝ Jacobs Kitchen-ում դելիկատես է համարվում վագյուի մսով պիցցան:

Ի դեպ շատ հետաքրքիր է, որ մինչև 19-րդ դարի վերջը այս ուտեստը ոչ թե աղի է եղել, ինչպես մեր օրերում, այլ` քաղցր: Իսկ դուք պատկերացնու՞մ եք, թե ինչպիսին կարող է լինել քաղցր պիցցան:

JacobsKitchenում տեղ են գտել պիցցաների լայն ընտրանի, որոնք ներկայացված են յուրահատուկ համերով: Խորհուրդ կտանք փորձել Stracciatella և Pesto պիցցաները ու հատկապես Pepperoni (Hot)-ը: Այսքանից հետո մեզ մնում է ասել բարի ախորժակ:

Kitchen open hours are from 11:00 to 23:00