Ի՞նչ է իրականում 30 րոպեն

Մենք հաճախ տարվում ենք մեր աշխատանքով, զբոսնում ենք ընկերների հետ, ուրախանում ենք, տխրում, իսկ այդ ընթացքում աշխարհում աներևակայելի բաներ են լինում: Մենք չենք տեսնում այդ փոփոխությունները, բայց դրանք շարունակաբար կատարվում են:

Ու հիմա էլ, երբ կարդում ես այս բլոգը, մի քանի վայրկյան անցավ ու չիմացար, որ Բիլ Գեյթսն աշխատեց իր հերթական 100$-ը:

Հավանաբար զգացել ես, որ ժամանակն արագ է թռչում, իսկ երբևէ մտածե՞լ ես՝ ինչն է պատճառը: Իրականում Երկիր մոլորակը սկսել է ավելի արագ պտտվել իր առանցքի շուրջ, ուստի օրն ունի ոչ թե 24 ժամ, այլ՝ 23 ժամ, 56 րոպե, 4,2 վայրկյան: Իսկ այ Մերկուրիում 1 օրը համարժեք է 2 տարվան:

Իսկ գիտե՞ս, թե ինչեր են լինում աշխարհում ընդամենը 30 րոպեում:

☑ 30 րոպեում աշխարհում ծնվում է 4.650 երեխա
☑ ուղարկվում է 713.470 նամակ
☑ 458.250 մարդ բուրգեր է ուտում
☑ 6.270.000 մարդ Coca-Cola է խմում
☑ 1.740 ինքնաթիռ է օդ բարձրանում
☑ 2,5 մլն. կտոր պիցցա է սպառվում
☑ մարդիկ 30մլն դոլար են ծախսում օնլայն խանութներում
☑ Amazon-ն ուղարկում է 199.770 պատվեր
☑ 2.070.000 մարդ աշխատանք է փնտրում Linkedin սոցիալական ցանցով
☑ 7.290.000 մարդ Facebook-ում նկար է ավելացնում
☑ 3.480 մարդ ամուսնանում է
☑ Google որոնողական համակարգում 150 մլն որոնում է իրականացվում 
☑ Nike-ն աշխատում է 1.080.000 դոլար

☑ իսկ վերջում շատ կարևոր է ասել, որ երբ դու վայելում ես քո սիրելի ֆիլմը, այդ ընթացքում՝ 25-30 րոպեում, Jacobs Kitchen-ի մեր Շումախեր առաքիչը բերում է քո պատվերները:

Հ.Գ. Ի դեպ ֆիլմ դիտելիս իդեալական կլինի Պեպերոնի պիցցան:

Kitchen open hours are from 11:00 to 23:00